09  12  2019

Զոհված զինծառայողների ընտանիքները պահանջները ներկայացրել են գործադիրին․168.am

Զոհված զինծառայողների ընտանիքները պահանջները ներկայացրել են գործադիրին․168.am

168․am-ը Զինվոր» հ/կ համակարգող խորհուրդն իր պաշտոնական թերթիկով արդեն նամակ է հանձնել վարչապետին՝ զոհված զինծառողների ընտանքիների պահանջների վերաբերյալ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները Կառավարությունից պահանջում են պատշաճ ուշադրություն ցուցաբերել նաև այն զինվորների ընտանիքներին, որոնք մահացել են ծառայողական պարտականությունները կատարելիս։

Նախորդ շաբաթ նրանք կրկին Կառավարության մոտ էին և փոխվարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասացին, որ իրենցից պահանջել են, որպեսզի պաշտոնական թերթիկով ներկայացնեն իրենց պահանջները։

Մարգարիտա Խաչատրյանը տեղեկացրեց, որ նամակը երեկ են փոխանցել և հինգ օր անց սպասում են պատասխանի։«Եթե պատասխան չտան, մենք մեր գործողությունները շարունակելու ենք»,-  եզրափակեց Մարգարիտա Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ