«Ժողովուրդ»-ը գրում է․ «Տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ ավտոներկրողներից՝ կապված Գյումրու ավտոմաքսատան մոտ գոյացած հերթերի հետ:Պարզվում է՝ վարորդները մեքենան մաքսազերծելու համար ստիպված են լինում մեկ-երկու օր անցկացնել Գյումրիում, քնում են մեքենայում, հարազատի տանը կամ էլ հյուրանոցներում:
Մեքենա ներկրողներից մի քանիսը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկարագրելով իրավիճակը, նշեցին նաև, որ տեղի գյումրեցիները գնում են մաքսատան մոտ, իրենց մեքենայով կանգնում են հերթի մեջ և ցանկացողին պահած տեղը վաճառում են. «Ճարպիկ գյումրեցիներ կան, հերթ են պահում, մաքսատան մոտ հերթի տեղը վաճառում են 20 հազար դրամով, մեջտեղում՝ 10 հազար դրամով»:
Ի դեպ, մեքենա ներկրողներից տեղեկացանք, որ քաղաքային իշխանությունները սկսել են զբաղվել նրանց հայտնաբերելով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Today կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես Yerevan.Today կայքին` որի սեփականատերն է «ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությունը։
Մեջբերումներ անելիս հղումը Yerevan.Today-ին պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործումը, առանց Yerevan.Today-ի հղման, արգելվում է:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել կայքի խմբագրության կամ սեփականատիրոջ տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
«ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ
Հայաստան, 0010 Երևան, Վ. Սարգսյան 26/1
+374 60 75 01 21 | info@yerevan.today
Գովազդի համար`
+374 60 75 01 21 | info@yerevan.today