08  11  2019

Կոնկրետ գործողություններ՝ 3 նախարարի հեռացմանը հասնելու համար․ «Ժողովուրդ»

Կոնկրետ գործողություններ՝ 3 նախարարի հեռացմանը հասնելու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ երեկ երիտասարդ ՀՅԴ-ականները ԿԳՄՍ նախարարության դիմաց անժամկետ նստացույցով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն էին պահանջում, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պատրաստվում է ԱԺ դեկտեմբերի սկզբին գումարվող քառօրյայում ներկայացնել այն նախարարների անունները, ովքեր վատ են աշխատում, որոնց ղեկավարելու ընթացքում համապատասխան ոլորտներում զարգացում չի եղել:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` ընդդիմադիրները պահանջելու են պորտֆելից հրաժարվել շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին եւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ընդդիմադիր այս թեւում առաջիկայում պատրաստվում են կոնկրետ գործողություններ սկսել` հասնելու այդ նախարարների պաշտոնանկությանը:

Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ այս նախարարների նկատմամբ անվստահություն կա նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ