07  11  2019

Ուկրաինա-ՀՀ ապրանքաշրջանառությունը 10%-ով նվազել է․ Ավտոնոմով

Ուկրաինա-ՀՀ ապրանքաշրջանառությունը 10%-ով նվազել է․ Ավտոնոմով

ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը AnalitikaUA.net-ի հետ զրույցում ասել է, որ Ուկրաինայի և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը 2019թ․ 8 ամիսներին կազմել է 92,59 մլն դոլար, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10 տոկոսով ցածր է, և այդ իրավիճակը պայմանավորված է  նախորդ տարի առևտրի ցուցանիշների թռիչքաձև աճով, երբ «Տուրբոատոմ» ԲԸ-ն Մեծամորի ԱԷԿ-ին սարքավորումների մատակարարումներ իրականացրեց:

«2019թ․ ընթացքում գրանցել ենք Ուկրաինայից մսի մատակարարումների գրեթե կրկնակի աճ, աճում են դեղագործական արտադրանքի մատակարարումները, ՀՀ արտադրողների վստահությունն է վայելում ուկրաինական կաթի փոշին: Ինչ վերաբերում է Հայաստանից Ուկրաինա ներմուծմանը, ապա մեծ մասը կազմում է կոնյակը», - ասել  է Ավտոնոմովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ