11  12  2019

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը՝ Պոլսի Հայոց պատրիարք

Սահակ եպիսկոպոս Մաշալյանը՝ Պոլսի Հայոց պատրիարք

Պոլսի Հայոց 85-րդ պատրիրաք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Այս մասին հայտնում է  «Ermenihaber.am»-ի թղթակիցը Ստամբուլից։

Պատրիարքի ընտրությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ի առավոտյան, Պոլսի Հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից այստեղ են հավաքվել համայնքի կողմից դեկտեմբերի 8-ին ընտրված բոլոր 103 պատվիրակները, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին ընտրված 17 հոգևորական պատվիրակները։

Պատրիարքի մյուս թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն էր, որը նախկինում տարիներ շարունակ զբաղեցրել էր Պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը։

Այսպիսով, 12 տարվա անորոշության շրջանն ավարտված է,  Պոլսում նոր պատրիարք ունեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ