04  07  2019

ՀՀ մի շարք բուհերի վերակառուցման համար կառավարությունը գումար կհատկացնի

ՀՀ մի շարք բուհերի վերակառուցման համար կառավարությունը գումար կհատկացնի

Հայաստանի մի շարք բուհերում շինարարական և վերակառուցման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև նոր տեխնոլոգիաներ ներդնելու համար կառավարությունը գումար կհատկացնի հայաստանյան մի շարք բուհերի:

Կառավարության այսօրվա նիստում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ տրամադրվող գումարի շրջանակում, օրինակ, Ագրարային համալսարանում ստեղծվելու է Ագրոճարտարագիտական լաբորատորիայի գերազանցության կենտրոն:

Նախարարը նշեց նաև, որ 883 միլիոն դրամ է հատկացվելու է Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանում և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում և Բերդի պետական քոլեջներում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ