02  05  2019

Փաշինյանը հիշեց, թե բանտում ինչպես էին վերաբերվում կենդանիներին



Կառավարության մայիսի 2-ի նիստում քննարկվեց Քրեական օրենսգրքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ դրա դրսևորումների տարբեր ծանրացուցիչ հանգամանքներով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գաղափարի առումով լավ նախագիծ է, բայց պետք է չափանիշները հստակ լինեն, որովհետև խոսքը պոտենցիալ քրեական հետապնդում իրականացնելու մասին է. «Պետք է հասկանալ, որ այնպիսի իրավիճակում չկանգնենք, որ ենթադրենք մարդը իր բակում ծննդյան օրվա առիթով գառ է մորթում, չգնանք քրեական գործ հարուցենք: Չափանիշները պետք է շատ հստակ լինեն, որպեսզի աբսուրդ իրավիճակների առաջ չկանգնենք»:

Վարաչպետը նաև հիշեց. «Դաժան վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ կան: Ես, օրինակ, քրեակատարողական հիմնարկում ականատես եմ եղել, թե ոնց են կատվին գցել դետալները մշակելու դիսկի մեջ: Ինձնից մեծ ջանքեր պահանջվեցին կատվին այդտեղից փրկելու համար: Այդպիսի դաժան ենթամշակույթ կա, և դրա դեմ պետք է պայքարել: Սա իրականում լուրջ հարց է: Հնարավոր է, որ կենդանիների ապօրինի կռիվների կազմակերպելը այս կատեգորիայի տակ մտնի: Օրինակի համար, կենդանիներին զվարճանքի համար հրաձգարանի թիրախ են դարձնում»: Նա հավելեց, որ բազմաթիվ այլ դեպքեր էլ կան:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ