10  12  2019

Է՞լ ինչ եք չբանակցել ծածուկ՝ Դուշանբեից Բրատիսլավա․ Կոնստանտին Տեր-Նակալյան

Է՞լ ինչ եք չբանակցել ծածուկ՝ Դուշանբեից Բրատիսլավա․ Կոնստանտին Տեր-Նակալյան

«Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը գրում է․

«Եվ էլի նոր դոզա Բրատիսլավայում կայացած չբանակցություններից: Նախկին ՀՀՇական, ներկա Նիկոլական Իգիթյանը մեզ հայտնում է, որ պարզվում է` Նիկոլը որևէ խնդիր չի տեսնում, եթե բանակցություններին մասնկացի Ղարաբաղի ադրբեջանական համայնքը:

Հետո՞, տղերք ջան, է՞լ ինչ եք չբանակցել հասարակությունից ծածուկ` Դուշանբեից մինչև Բրատիսլավա: Էլ ի՞նչ կենսական նշանակություն ունեցող դրույթներ են ձեր կողմից ընկալվում որպես վրիպակ, բացի նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության միակ երաշխավորն է հանդիսանում: Մի ամաչեք, միանգամից ասեք, թե էլ ինչ ղալլաթներ եք արել այս տարիուկեսում:

Հ.Գ. Դեռ կա՞ն կասկածողներ, որ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելը ամենաակտուալ ու ամենաօրհասական հարցն է հիմա, քանի դեռ էս նախկին նախկինները կամա, թե ակամա տոտալ ֆիասկոյի առջև չեն հասցրել բոլորիս»։

Հ.Գ.Գ. Չգիտեմ դուք ոնց, քայլարաստներ ջան, բայց մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք, որպես Արցախը հանձնողներ: Մենք ուղղակի զրկելու ենք ձեզ` դա անելու բոլոր գործիքներից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ