09  12  2019

Տեղակալը՝ առանց նախարարի համաձայնության, չի մտնում կոռուպցիոն գործարքների մեջ․ Ղազինյան

Տեղակալը՝ առանց նախարարի համաձայնության, չի մտնում կոռուպցիոն գործարքների մեջ․ Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է․«Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերևույթ կաշառքի և կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական առնվազն երկու պատճառով.

1. Ապացուցելու համար, որ ինքը առնչություն չունի կատարված հանցանքի հետ և այն իր հետ համաձայնեցված չի եղել, և

2. Իր տեղակալի կողմից կատարած հանցանքի համար կրում է քաղաքական պատասխանատվություն և ընդունում է, որ որպես նախարար իր տեղում չի գտնվել և չի տիրապետել նախարարությունում տիրող իրա իրավիճակին։

Ընդունված է համարել, որ նախարարի տեղակալը՝ առանց նախարարի գիտության և համաձայնության, չի մտնում կոռուպցիոն գործարքների մեջ։ Սա կանոն է, որ կիրառվում է պետական կառավարման համակարգի բարձր էշելոններում։Լինում են բացառություններ, երբ տեղակալը գործում է ինքնագլուխ և իր գործողությունները չի համաձայնեցնում իր ղեկավարի հետ։ Սակայն դա լինում է միայն այն դեպքերում, երբ ղեկավարը, տվյալ պարագայում նախարարը, առավելապես սուբյեկտիվ պատճառներով, իր տեղում չէ և նրան ոչ ոք իր ղեկավարած կառույցում լուրջ չի ընդունում։Երրորդ իրավիճակ չի լինում։Հետևություններ թողնում եմ ձեզ, հարգելի քաղաքացիներ»։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին կալանավորվեց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը՝ վարորդի և ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահի հետ միասին։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ