07  10  2019

ՏՏ ոլորտում բարելավվելու շատ տեղ ունենք․ Արայիկ Հարությունյան



«Դպրոցների 50%-ը մինչև տարեվերջ կունենա ինժեներական լաբորատորիաներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի ընթացքում նախարարության տաղավարը:

Հարությունյանի խոսքով համաժողովը որոշակի միջոց է` ամփոփելու այն, ինչ կա, նոր կապեր հաստատելու և այդ կապերի միջոցով էլ ավելի զարգացնելու կրթական ծրագրերը։

Հարցին` արդյոք հայաստանյան բուհերն ապահովու՞մ են ՏՏ ոլորտում որակյալ կրթություն, որն ապագա մասնագետներին հնարավորություն կտա աշխատել միջազգային ընկերություններում, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ասել, թե բոլորը, ովքեր ավարտում են տեխնոլոգիական բուհեր կամ տեխնոլոգիական ֆակուլտետներ, պատրաստ են այդ ընկերություններում աշխատել, ճիշտ չի լինի, բայց մենք ունենք շատ լավ կենտրոններ, ֆակուլտետներ, որտեղ ավարտածները, միանշանակ, ամենազարգացած և ամենաառաջադեմ կազմակերպություններում և ընկերություններում իրենց տեղն ունեն»:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ