16  11  2019

ՍԴ-ն իրավունքի ուժով երբեմն չի կարող կայացնել այն որոշումը, որը փողոցն է ուզում. Ալվինա Գյուլումյան

ՍԴ-ն իրավունքի ուժով երբեմն չի կարող կայացնել այն որոշումը, որը փողոցն է ուզում. Ալվինա Գյուլումյան

Եթե ես չընդունեի՝ որևէ բացթողում եղել է, անկեղծ չէի լինի Ձեզ հետ։ Բացթողումներից մեկը Սահմանադրական դատարանի ոչ թափանցիկ լինելն է եղել, որ կան մեղադրանքներ։ Նոյեմբերի 16-ին հրավիրված քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը. «Առաջին խանգարող հանգամանքը, որ թափանցիկ չէ, քաղաքական զսպվածություն և չեզոքություն ապահովելն է։ Դրա համար ես ձեռնպահ կմնամ մեղադրանքներին ուղիղ պատասխանելուց։ Ես չեմ հիշում մի պահ, որ մեր հանրապետությունում դատարանները չդիտարկվեին որպես քավության նոխազ։ Միգուցե ակնկալիքներն են շատ, բայց եկեք չմոռանանք՝ 6,4 վստահություն ասելով, պետք է հասկանալ, թե որ տոկոսն են առնչվում դատարանների հետ։ Ես ծանոթ չեմ հարցմանը, բայց ամենևին չեմ էլ ուզում ասել, որ վստահությունը շատ է»:

Նրա խոսքով, մյուս պատճառը քաղաքական իշխանությունների վերաբերմունքն է դատարանին։ «Որովհետև, եթե իշխանությունները, կապ չունի՝ ներկա թե նախկին, մեղմ ասած, արդյունավետության պակաս են ունենում, հիշում են, որ դատարաններն են մեղավոր, մինչդեռ դատարանների հեղինակությունը բարձրացնելու համար հենց քաղաքական իշխանություններն են, որ պետք է զսպվածություն ցուցաբերեն: Ընդհանրապես, եթե խոսում ենք դատարանների անկախության մասին, մենք պետք է չմոռանանք, որ իշխանության մյուս թևի, մանավանդ՝ բարձրագույն ատյանների ներկայացուցիչներն ուղղակի իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու»,- նկատեց ՍԴ անդամը՝ հավելելով, որ դա կարող են անել քաղհասարակությունն ու առանձին քաղաքական գործիչներ, բայց ոչ իշխանությունը՝ որպես այդպիսին:

Ինչ վերաբերում է ընտրական վեճերին, Ալվինա Գյուլումյանը նշեց, որ, ցավոք, ՍԴ-ն իրավունքի ուժով երբեմն չի կարող կայացնել այն որոշումը, որը փողոցն է ուզում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ