08  11  2019

Թալանել են մաքսային տեսուչի և ֆինանսական տնօրենի մեքենաները․ Shamshyan.com

Թալանել են մաքսային տեսուչի և ֆինանսական տնօրենի մեքենաները․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ «Նոյոմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ Վարդան Պողոսյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 01:20-ից մինչև 12:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Գ. Արծրունի փողոցի թիվ 78/3 շենքի մոտ կայանված, իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները և կողային հայելիները գողացել են։

Վ. Պողոսյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ որպես ավագ մաքսային տեսուչ:

Երեկ ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել նաև Երևանի բնակիչ, 35-ամյա Միքայել Հայրապետյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 18:50-ից մինչև 21:45-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտ իրեն պատկանող, կայանված KIA մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են HP նոթբուք՝ իր աքսեսուարներով:

Կայքի տեղեկություններով՝ Մ. Հայրապետյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին հայտել է, որ ինքն աշխատում է ՀՀ ֆոնդային բորսայում՝ որպես ֆինանսական տնօրեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ